Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի Մարշալ Բաղրամյանի փողոցը և կենտրոնական կոյուղին անմխիթար վիճակում են:
Փողոցի բնակիչները բողոքում են, որ փողոցի գոյության առաջին իսկ օրվանից ոչ մի բարեկարգման աշխատանք փողոցում չի տարվել:
“Ձմռանը ձյունը փակում է ճանապարհը, իսկ ամռանը անձրևաջրերի կուտակման պատճառով փողոցը կրկին դառնում է անանցանելի”,-նշում են բնակիչները:
Փողոցի կոյուղին նույնպես անբարեկարգ վիճակում է: Կոյուղու դիտանքցքները բաց են և խցանված, ինչի պատճառով գարշահոտը հասնում է մինչև բնակիչների տան բակերը:
Այս տարի այս փողոցում նախատեսված է մինի-մարզադաշտ կառուցել: Բնակիչները հույս ունեն, որ այդ աշխատանքների իրականացմանը զուգահեռ, ուշադրություն կդարձվի իրենց փողոցի խնդիրներին:
Մանրամասները լսեք և դիտեք ստորև տեղադրված ռեպորտաժում և տեսանյութում.
Գարուշ Արզումանյան