Օգոստոսի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոն անցկացրեց հերթական նստաշրջանը:
Օրակարգում դրված էր 5 հարց՝
1. 2017 թվականի տեղական բյուջեում փոփոխություն մտցնելու մասին հարցը,
2.Գամգոբայի պաշտոնատար անձանց, հանրային ծառայողների ռանգավորման, հաստիքային ցանկի հաստատման և դրույքաչափերի հաստատման մասին հարցը:
3.Նինոծմինդայի մունիցիպալիտետում տարածաշրջանային նախագծերի ֆոնդից ֆինանսավորվող և 2018թ. իրականացվելիք նախագծերի հետ կապված առաջարկություններին հավանություն տալու մասին հարցը:
4. 500 քառակուսի մետր ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք Արտակարգ իրավիճակների կոորդինացման և անհետաձգելի կենտրոնին նոր գրասենյակի շինարարության համարանհատույց փոխանցելու մասին հարցը:
5. Նինոծմինդայի մունիցիպալիտետի անշարժ գույքը աճուրդի ձևով վաճառելու և վարձակալությամբ տրման համար համաձայնություն տալու մասին հարցը:
Բորիս Ղարսլյան