
Շաբաթ օրը Երկրի վրա սկսվել է G2 դասի մագնիսական փոթորիկ, որը գնահատվում է որպես չափավոր։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է «Ֆոբոս» օդերևութաբանական կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը։
«Կեսգիշերից հետո միջմոլորակային մագնիսական դաշտի բաղադրիչների կոնֆիգուրացիայի փոփոխությունը դարձել է Երկրի մագնիսոլորտում թույլ խանգարումների պատճառ։ Մի քանի ժամ հետո այդ խանգարումները ուժգնացել են և հասել G2 դասի միջին մագնիսական փոթորկի մակարդակի», – ասվում է հաղորդագրության մեջ։
Կանխատեսումների համաձայն՝ մագնիսական փոթորիկը չի ուժգնանա և հիմնականում կմնա թույլ G1 մակարդակում։ Այն կտևի մինչև երկուշաբթի ներառյալ, ընդգծել է Լեուսը։