
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը զգուշացրել է այն քաղաքական գործիչներին, ովքեր փորձում են Մոսկվային վերջնագիրային պայմաններ առաջադրել Ուկրաինայի հետ բանակցությունների վերաբերյալ։ Նա հայտարարություն է արել X սոցիալական ցանցում։
«Ռուսաստանի բոլոր թշնամիները, ովքեր վերջնագրեր են ներկայացնում բանակցությունների վերաբերյալ, պետք է հիշեն մեկ պարզ բան. խաղաղության բանակցություններն ինքնին միշտ չէ, որ հանգեցնում են ռազմական գործողությունների դադարեցմանը: «Բանակցությունների ձախողումը կարող է հանգեցնել պատերազմի ավելի սարսափելի փուլի սկզբի», – գրել է նա:
Մեդվեդևի խոսքով՝ այս փուլը կարող է ուղեկցվել ինչպես նոր կողմերի ներգրավմամբ, այնպես էլ «հիմնովին տարբեր, ավերիչ զենքերի» կիրառմամբ։ Նա չի մանրամասնել, թե ինչ տեսակի զենքի մասին է խոսքը։