Հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները
Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հողագործական աշխատանքներ իրականացնելիս խիստ կարևոր է պահպանել թունաքիմիկատների օգտագործման անվտանգության կանոնները` խուսափելու թունավորումներից։ Թունաքիմիկատներ գնելիս՝
Հետևե՛ք թունաքիմիկատի օգտագործման, անվտանգ չափաքանակների և առաջին օգնության միջոցառումների վերաբերյալ հրահանգներին, որոնք նշված են պիտակի վրա:
Մի՛ գնեք թունաքիմիկատներ, որոնց պիտակները բացակայում են կամ գրված են Ձեզ համար անհասկանալի լեզվով:
Օգտագործման ընթացքում՝
Օճառով լվանալ ձեռքերը և դեմքը թունաքիմիկատի օգտագործումից հետո՝ նախքան սնունդ ընդունելը, ծխելը կամ սանհանգույցից օգտվելը:
Լվանալ աղտոտված մաշկը և հագուստը առատ ջրով և օճառով:
Օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ թունաքիմիկատի հետ աշխատելիս (հատուկ հագուստ, դիմակ, ձեռնոց, ակնոց, երկարաճիտ կոշիկներ):
Լվանալ և պահել թունավոր նյութերով աղտոտված հագուստներն առօրյա հագուստներից առանձին:
Չպահել թունավոր նյութերը պարենային ապրանքների համար նախատեսված տարաներում:
Թունավոր նյութերը պահել գործարանային սրվակներում, հակառակ դեպքում, այդ նյութերի սրվակների վրա փակցնել նախազգուշացնող պիտակներ:
Պատրաստել թունաքիմիկատի խառնուրդը լավ օդափոխվող տարածքում:
Չփչել հեղուկացրիչի (սրսկիչ սարքի) խցանված ծայրադիրի մեջ։
Քանի որ դեռևս շարունակվում են ծնողների անուշադրության հետևանքով արձանագրված թունավորման դեպքերը, ԱՆ-ն հորդորում է՝
Պահպանե՛ք դրանք բարձր տեղերում, իրենց սկզբնական փաթեթավորմամբ և փակվող տուփերում։
Մի՛ պահեք թունաքիմիկատները և քիմիական նյութերը երեխաներին հասանելի վայրերում։
Հիշե՛ք՝ ծնողների անտեղյակությունն ու անփութությունը կարող են հանգեցնել անդառնալի հետևանքների։