Միխեիլ Ղավելաշվիլին հայտարարել է, որ վաղը կհանդիպի Հռոմի պապ Լեո XIV հետ

Միխեիլ Ղավելաշվիլին հայտարարել է, որ վաղը կհանդիպի Հռոմի պապ Լեո XIV հետ

Վրաստանի նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին հայտարարում է, որ վաղը կհանդիպի Հռոմի պապ Լեո XIV հետ։

Այս մասին Միխեիլ Ղավելաշվիլին հայտարարել է Հռոմի նոր պապ Լևոեո XIV գահակալության արարողությունից հետո։

«Այսօր Վատիկանում՝ Սուրբ Պետրոսի տաճարում, ես հնարավորություն ունեցա մասնակցելու Հռոմի պապ Լեո XIV գահակալության արարողությանը։ Այնուհետև ես հնարավորություն ունեցա անձամբ շնորհավորել նրան։ Կարևոր է նաև, որ վաղը ես հանդիպում կունենամ նրա հետ։ Վրաստանի և Վատիկանի միջև մեր հարաբերությունները շատ կարևոր են։ Մենք շատ արդյունավետ հարաբերություններ ունեինք նախորդ Հռոմի պապի հետ, և ես հույս ունեմ, որ նոր Հռոմի պապի հետ մենք հնարավորություն կունենանք ավելի խորացնել մեր հարաբերությունները», – ասաց Միխեիլ Ղավելաշվիլին։

1tv.ge