Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարության համաձայն` Պուտինի այցը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա, բանակցությունների փուլում է:
RBK գործակալության տեղեկատվության համաձայն՝ Պուտինի այցը Աբխազիա ծրագրվում է օգոստոսի 8-ին, սակայն Պեսկովը կոնկրետ ամսաթիվ չի նշել:
Այցի շրջանակներում նախատեսվում է Ռուսաստանի նախագահի հանդիպումը Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ: Հատկանշական է, որ Ռուսաստանի նախագահի նախորդ այցը Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիա տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
www.aliq.ge