
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի մոտ շագանակագեղձի քաղցկեղ է ախտորոշվել, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով Սպիտակ տան նախկին մամուլի քարտուղարին։
«Չնայած սա հիվանդության ավելի ագրեսիվ ձև է, քաղցկեղը, կարծես, հորմոնների նկատմամբ զգայուն է, ինչը թույլ է տալիս այն արդյունավետորեն բուժել: Նախագահը և նրա ընտանիքը բժիշկների հետ քննարկում են բուժման տարբերակները», – ասել է պետության նախկին ղեկավարի խոսնակը:
Բայդենն այժմ 82 տարեկան է։