
Մայիսի 19-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի Վիկտոր Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցում տեղի ունեցավ այս տարվա շրջանավարտների վերջին դասը։
Միջոցառման ընթացքում ավարտականները պատրաստել էին հուշերով լի տեսահոլովակ, ինչպես նաև դպրոցի համար նվերներ։ Ծնողների և ուսուցիչների համար հնչեցվեցին հուշեր պարունակող հարցեր։
NOR ռադիոկայանի հետ զրույցում դպրոցի տնօրեն Նանե Հովսեփյանը նշեց, որ միջոցառումը շատ բովանդակալից էր, ավանդույթ դարձած ակտիվությունները այս տարվա 12-րդ դասարանցիները նույնպես շարունակեցին։ Նանե Հովսեփյանը իր երախտիքի խոսքը հայտնեց աշակերտներին, ծնողներին և ուսուցիչներին։
Լսեք աուդիոնյութը՝
Ինչպես նշեց դասղեկ Արմինե Էգնատոսյանը, այսօր 12-րդ դասարանի աշակերտների վերջին դասն էր։ Դասը փորձել էին կազմակերպել յուրահատուկ ձևով։
«Այսօր ականատեսը եղանք 12-րդ դասարանի վերջին դասին. դաս, որը անմոռանալի տպավորություններ թողեց բոլոր ներկաներիս վրա։ Ընդհանրապես Վ․ Հովսեփյանի անվան թիվ 1 հանրային դպրոցի բոլոր ավարտական դասարանի աշակերտները յուրովի են պատրասվում վերջին դասին, որ չկա անգամ կրկնություն, տարբեր բովանդակությամբ հագեցած։ Իրոք և շատ ուրախ եմ և հուզված, որովհետև լավ դասարան ենք ճանապարհում դեպի նոր կյանք»,- նշեց պատմության ուսուցչուհի Նանա Անտոնյանը։
Ավարտականներից Կարապետն ասաց, որ միջոցառումը կազմակերպել էին նրանք՝ դասղեկի և Սերգեյ Մարիկյանի հետ։ Դասընկերներին մաղթեց ապագայում հաջողություններ, որպեսզի նրանց կյանքը ինչպես որ նրանք են ցանկանում, այդպես էլ շարունակվի։
Միջոցառման ավարտին ծնողները, աշակերտները և ուսուցիչները հարգանքի տուրք մատուցեցին դպրոցի անվանակիր Վիկտոր Հովսեփյանի հիշատակին։
Տեսանյութ՝
Ֆոտոշարք՝