“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը սկսել է իրականացնել Նինոծմինդա քաղաքի փողոցների վերանորոգչական աշխատանքները:
Ներկայումս աշխատանքներ են ընթանում Հայկական և Գոգոլի փողոցներում:
“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գեորգի Ինասարիձեի խոսքով` ներկայումս ընթանում են հին ասֆալտի մաքրման և հողի հավասարեցման աշխատանքներ:
Հայկական փողոցի ասֆալտապատումը իրականացվելու է մունիցիպալ բյուջեով և գումարի չափը կազմում է 50 հազար լարի:
Իսկ Գոգոլի փողոցի ասֆալտապատումը ֆինանսավորում է Բարձրալեռնային շրջանների զարգացման հիմնադրամը, որը հատկացրել է 448362,19 լարի գումար:
Այս տարի նախատեսված է ասֆալտապատել Նինոծմինդա քաղաքի 7 փողոց:
Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.
Գարուշ Արզումանյան