
Միխեիլ Կավելաշվիլին հանդիպել է Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Այս մասին նա հայտնել է սոցիալական ցանցերում։
Նա նշել է, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Սուրբ Աթոռի միջև հարաբերությունները և համագործակցության ամրապնդման հեռանկարները։
«Քրիստոնեական արժեքների վրա հիմնված դաշինքը սերտ գործընկերության կարևոր հիմք է։ Ես նաև շնորհակալություն հայտնեցի Հռոմի պապին Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ցուցաբերած աջակցության համար։ Իր հերթին, Նորին Սրբությունը պատրաստակամություն հայտնեց ապագայում խորացնել գործընկերությունը Վրաստանի հետ։ Հանդիպման ավարտին ես հրավիրեցի Կաթոլիկ եկեղեցու առաջնորդին այցելել Վրաստան», – գրում է Կավելաշվիլին։