Վերջին զանգ Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 դպրոցներում

Վերջին զանգ Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 դպրոցներում

Մայիսի 20-ին տոնական և հուզիչ մթնոլորտում հնչեց Վերջին զանգը Նինոծմինդայի թիվ 1 և թիվ 2 հանրային դպրոցների շրջանավարտների համար։

Այս տարի թիվ 1 հանրային դպրոցն ուներ 43 շրջանավարտ, իսկ թիվ 2-ը՝ 12։
Շրջանավարտներն իրենց ուսուցիչների, ծնողների և հարազատների ուղեկցությամբ հավաքվել էին դպրոցի բակում՝ մասնակցելու դպրոցական կյանքի ամենահիշարժան ու հուզիչ արարողությանը։

Միջոցառման ընթացքում հնչեցին երգեր, ներկայացվեցին պարային համարներ։ Տոնական շունչն ու երիտասարդական խանդավառությունը փոխանցվում էին բոլոր ներկաներին։

Հնչեցին երախտիքի խոսքեր՝ ուղղված դպրոցի մանկավարժական անձնակազմին՝ տարիների նվիրումի, հոգատարության և կրթության գործում ունեցած մեծ վաստակի համար։

Վերջին զանգը ոչ միայն հրաժեշտ է դպրոցին, այլև նոր կյանքի՝ առավել պատասխանատու և ինքնուրույն ուղու սկիզբ։ Այն օր է, երբ շրջանավարտների հոգում խառնվում են հուզմունքը, շնորհակալությունը և ապագայի հանդեպ սպասումներով լի ժպիտը։

Առաջարկում ենք տեսանյութ՝

Թիվ 2 հանրային դպրոց

Թիվ 1 հանրային դպրոց

Այս օրն անմոռանալի է, լի հուշերով, երազանքներով և լուսավոր ճանապարհի առաջին քայլերով։