Վրաստանը այս տարի 50%-ով պակաս է ելակ գնել

Վրաստանը այս տարի 50%-ով պակաս է ելակ գնել

Այս տարվա հունվար-ապրիլին Վրաստանը գնել է 1226 տոննա ելակ՝ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ, ինչը արժեքով 50.2%-ով և քանակով 46%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

Այս տարի Վրաստանը ներմուծված ելակի 1 կգ-ի համար վճարել է 36 ցենտ, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գինը կազմել է 90 ցենտ։ Սա ներմուծման գինն է՝ առանց մաքսատուրքերի:

Հիմնական ներմուծողը Թուրքիան է, որից Վրաստանը այս տարի գնել է 1208 տոննա ելակ՝ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ։ 1 կգ-ի գինը 35 ցենտ է։ Երկրորդ ներմուծող երկիրը Հունաստանն է, որտեղից Վրաստանը գնել է 17.6 տոննա ելակ՝ 25.8 հազար դոլարով։ Մեկ կիլոգրամի գինը գրեթե 8 դոլար էր։ Հունաստանից ներմուծումը կատարվել է միայն մարտ ամսին։

Ինչ վերաբերում է տեղական արտահանմանը, ապա այս տարի Վրաստանը վաճառել է 127.1 տոննա ելակ՝ 236 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ, որից Հայաստանին՝ 219.7 հազար ԱՄՆ դոլար, իսկ Ղազախստանին՝ 16.3 հազար ԱՄՆ դոլար։ bm.ge