Օգոստոսի 3-ին առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում երկու դիմակավորված անհայտ անձինք կողոպտել և ծեծի են ենթարկել Ախալքալաքիի բնակիչ 1959թ-ին ծնված Սոս Գ.-ին:
Հանցագործները հարձակվել են Սոս Գ.-ի վրա, ով փորձել է նստել մեքենան և մեկնել աշխատանքի: Անհայտ անձինք ծանր գործիքով մի քանի հարված են հասցրել Սոս Գ.-ին գլխի հատվածում և մեքենայից գողացել են մի քանի հազար ԱՄՆ դոլար:
Տուժածը գտնվում է Ախալքալաքիի քաղաքային հիվանդանոցում, բժիշկները նրա վիճակը գնահատում են կայուն:
Տուժած Սոս Գ.-ն Ախալքալաքի քաղաքում ունի արտարժույթի փոխանակման կետ:
Տարվում է հետաքննություն:
Գարուշ Արզումանյան