Մարդիկ շարունակում են անարգել բնությունը

Մարդիկ շարունակում են անարգել բնությունը

Ղալաչայի տարածքում կուտակված աղբի հետ կապված տհաճ իրավիճակ է ստեղծվել:

Մի քանի ամիս առաջ այս տարածքում ծառեր էին տնկվել, ինչպես նաև անցկացվել էր նշված տարածքի մաքրման աշխատանքներ:
Չնայած դրան՝ այս տարածքում կրկին մեծ քանակությամբ աղբ է հավաքվել: Բնակիչները անբարեխիղճ են բնության նկատմամբ և չեն մաքրում իրենց հետևից:

Ղալաչայում մարդիկ անցկացնում են իրենց ժամանցն ու վայելում են բնությունը: Այստեղ բացօթյա հավաքույթների ժամանակ մարդիկ կեղտոտում են բնությունը ու չեն մաքրում այն, ինչի արդյունքում ամենուրեք պոլիէթիլենային տոպրակներ են, պլաստիկ և ապակե շշեր, թղթեր և այլ թափոններ:

Բնակիչներն առաջին հերթին անարգում են իրենց և այն մարդկանց, ովքեր ջանում են, որ տարածքում մաքրություն տիրի:

Մանրամասները լսեք ռեպորտաժում.

На территории Халача можно увидеть неприятную картину.

Լուսանկարները տրամադրել է Նոր ռադիոյի աղբյուրը
Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting