Թբիլիսի-Բաթումի գնացքը մարդու է վրաերթի ենթարկել

Թբիլիսի-Բաթումի գնացքը մարդու է վրաերթի ենթարկել

Թբիլիսի-Բաթումի գնացքը վրաերթի է ենթարկել մի տղամարդու։ Դեպքը տեղի է ունեցել վերջերս Դիդուբեում։ Տեղեկությունը տարածվել է սոցիալական ցանցերում։ Ըստ վերջին տեղեկությունների՝ տղամարդը ողջ է, նա վնասվածքներ է ստացել։ Դեպքի այլ մանրամասներ հայտնի չեն։

Ներքին գործերի նախարարությունից նշել են, որ այս փուլում իրենք տեղեկություն չունեն` սկսվե՞լ է հետաքննություն, թե` ոչ։ aliq.ge