
Նինոծմինդայի մունիցիպալիտետի մի շարք գյուղերի մանկական խաղահրապարակների բարեկարգման համար հայտարարվել է մրցույթ:
Իսկ Նինոծմինդա քաղաքի Կարլ Մարքս փողոցում նախատեսվում է կառուցել նոր խաղահրապարակ: Նախագծի համար հատկացվել է 53,000 լարի, որը ամբողջությամբ ֆինանսավորվում է տեղական բյուջեից: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեն 16 շաբաթվա ընթացքում: Գնման հայտարարության ամսաթիվը մայիսի 16-ն է, իսկ առաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 27-ը:
Բացի Նինոծմինդա քաղաքից, խաղահրապարակների բարեկարգում և նորոգում կկատարվի նաև Նինոծմինդայի մունիցիպալիտետի հետևյալ գյուղերում՝ Փոկա, Գորելովկա, Օրլովկա, Սամեբա, Մամզարա և Ջիգրաշեն։ Բարեկարգվող խաղահրպարակները ու հատկացված բյուջեն՝
Գորելովկա, Օրլովկա և Սամեբա գյուղերի խաղահրապարակների բարեկարգման մրցույթի գնման հայտարարության ամսաթիվը՝ մայիսի 16, իսկ առաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 27:
Մամզարա և Ջիգրաշեն գյուղերի համար գնման հայտարարության ամսաթիվը՝ մայիսի 16-ն է, իսկ առաջարկների ներկայացման վերջնաժամկետը՝ մայիսի 27-ը: