Ախալցխայի Ուրավելի գյուղում երեք երիտասարդի են որոնում

Ախալցխայի Ուրավելի գյուղում երեք երիտասարդի են որոնում

Ախալցխայի մունիցիպալիտետի Ուրավելի գյուղում երեք երիտասարդների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը։ Տեղացիների խոսքով՝ մայիսի 19-ից ի վեր ոչ ոք չի տեսել անհետ կորածներին։ Նրանց անհետացման մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ նրանցից երկուսը չեն ներկայացել զինվորական ծառայության։ Երեք երիտասարդների հեռախոսներն էլ անջատված են։ Նրանց տարիքը մոտ 20-22 տարեկան է։

Ուրավելի գյուղում քաղաքապետի ներկայացուցչի՝ Էմզար Օկրոմելիձեի խոսքով, տեղի բնակչությունը դեռևս շարունակում է ինքնուրույն որոնել գյուղի շրջակա տարածքները։

Ներքին գործերի նախարարությունը և Արտակարգ իրավիճակների ծառայությունը բացատրում են, որ երիտասարդների մասին տեղեկատվությունը կտարածեն այն ստանալուն պես։