Կախեթին դասվել է աշխարհի լավագույն գինեգործական շրջանների շարքին

Կախեթին դասվել է աշխարհի լավագույն գինեգործական շրջանների շարքին

Կախեթի շրջանը գինեգոծության ոլորտում զբաղեցնում է յոթերորդ տեղը լավագույն 10-յակում։

Վարկանիշը հրապարակվել է Tatler Asia-ի կայքում։

«Վրաստանը, որը լայնորեն համարվում է գինու ծննդավայր, խաղող է խմորում ավելի քան 8000 տարի, հաճախ քվեվրիում՝ գետնի տակ թաղված ավանդական կավե անոթներում։ Կախեթիի սաթե և վառ կարմիր գինիները արտացոլում են այս խորը արմատներ ունեցող ժառանգությունը», – գրում է Tatler-ը։

Հրապարակումը անվանում է տարածաշրջանի գինեգործարանները՝ «Խոխբիս Ցերմբի», «Թելիանի Վելսա» և «Ցինանդալի Մամուլի», որոնք, ըստ Tatler-ի, արտադրում են ինչպես վառ սաթե գինիներ, այնպես էլ հին ավանդույթների ժամանակակից տարբերակներ։

Գինեգործների համար համեմատաբար անհայտ 10 լավագույն գինեգործական շրջաններն են՝

  • Վալե դե Գվադալուպե – Մեքսիկա
  • Ֆրանսշուկ – Հարավային Աֆրիկա
  • Նաուսա – Հունաստան
  • Պիկո կղզի – Պորտուգալիա
  • Հոկայդո – Ճապոնիա
  • Ալենտեժո – Պորտուգալիա
  • Կախեթի – Վրաստան
  • Ֆրանչակորտա – Իտալիա
  • Սվարթլենդ – Հարավային Աֆրիկա
  • Տասմանիա – Ավստրալիա

«Կարծում եք՝ ամեն ինչ համտեսե՞լ եք։ Կրկին մտածեք։ Բորդոյի, Նապայի և Տոսկանայի գինիները համտեսած փորձառու ճանապարհորդների համար գինու աշխարհը դեռևս նուրբ և համեղ անակնկալներ է պարունակում։ Խորհրդանշական շրջաններից այն կողմ կան վայրեր, որտեղ նորարարությունը հանդիպում է ավանդույթին՝ առաջարկելով ինչպես նուրբ, այնպես էլ անսպասելի գինիներ։ Սիցիլիայի հրաբխային խաղողի այգիներից մինչև Հարավային Ամերիկայի Պատագոնիայի ալպյան տերուարները, ահա տասը համեմատաբար անհայտ գինեգործական շրջաններ, որոնք խոստանում են բացառիկ խմիչք և նուրբ հմայք», – գրում է Tatler-ը։