
Կրթության նախարարության տվյալներով՝ առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը կսկսվի մայիսի 22-ին, ժամը 09:00-ին և կշարունակվի մինչև հունիսի 17-ը։
Գրանցումը կիրականացվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի պաշտոնական կայքում՝ registration.emis.ge:
Երեխայի գրանցումը համակարգում ապահովում է ծնողը կամ օրինական ներկայացուցիչը։
Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտի գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը դպրոցներում կիրականացվի հունիսի 18-ից մինչև հունիսի 27-ը։ Եթե փաստաթղթերը չներկայացվեն սահմանված ժամկետներում, գրանցումը ավտոմատ կերպով կչեղարկվի։
Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
Աշակերտի օրինական ներկայացուցչի հայտարարություն, որը պետք է ներառի տեղեկություններ օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին և պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե կա): Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրանց պետք է կցվի վրացերեն թարգմանություն, որը կատարվել է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։
Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը կամ Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (եթե կա): Օտար լեզվով փաստաթղթեր ներկայացնելու դեպքում դրանց պետք է կցվի վրացերեն թարգմանություն, որը կատարվել է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով։ mtavari.tv