Հունիսի 14-ից ուղևորատար գնացքը կգործի Երևան-Բաթումի-Երևան երթուղով

Հունիսի 14-ից ուղևորատար գնացքը կգործի Երևան-Բաթումի-Երևան երթուղով

Երևան-Բաթումի-Երևան ուղևորատար գնացքը կվերսկսի երթևեկությունը հունիսի 14-ին։ Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է «Վրացական երկաթուղիներ» ԲԲԸ-ի և «Հարավկովկասյան երկաթուղիներ» ԲԲԸ-ի միջև։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է «Վրացական երկաթուղիներ»-ը։

Նրանց խոսքով՝ երևանյան հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել, որի համաձայն՝ հարևան երկրների միջև ուղևորատար գնացքների երթևեկությունը կիրականացվի օրը մեջ՝ Վրաստանի ծովափնյա հանգստավայրերի սեզոնին համապատասխան, մինչև հոկտեմբերի 1-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև փոխադարձ համագործակցության հարցեր և ապագայի ծրագրեր։