Մեկնարկել են Ճավճավաձե փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Մեկնարկել են Ճավճավաձե փողոցի ասֆալտապատման աշխատանքները

“Ջավախք-ԱվտոԳզա” ճանապարհաշինական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի Ճավճավաձե փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ներկայումս ընթանում են ճանապարհի մաքրման և հողի հավասարեցման աշխատանքներ:

Փողոցի բնակիչները ուրախ են, որ իրենց փողոցն էլ ասֆալտապատ կլինի, սակայն նրանց կարծիքով, ցանկալի կլիներ, որ փողոցի` դեպի քաղաքի կենտրոն տանող 60 մետրանոց հատվածը ևս ասֆալտապատվեր:

Ճանապարհաշինական ընկերության ղեկավարի տեղակալ Գիորգի Ինասարիձեի խոսքով, ասֆալտապատման աշխատանքները մի փոքր բարդացված են, քանի որ փողոցի ոչ բոլոր բնակիչներն ունեն կոյուղագիծ և այժմ տարվում են համապատասխան աշխատանքներ կոյուղագիծ անցկացնելու ուղղությամբ: Ինչ վերաբերում է 60 մետրանոց հատվածին, որը ներառված չէ նախագծում, Գիորգի Ինասարիձեի խոսքով այդ հատվածն էլ կասֆալտապատվի:

Ասֆալտապատման նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից, որի հատկացրած գումարի չափը կազմում է 137,003 լարի գումար:

Մանրամասները լսեք ստորև տեղադրված ռեպորտաժում.


Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting