
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է հրաման, որը հեշտացնում է Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու գործընթացը օկուպացված Աբխազիայի և Ցխինվալիի տարածաշրջանների բնակիչների համար։ Տեղեկությունը տարածում են ռուսական լրատվամիջոցները։
Պուտինի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ Աբխազիայի և Ցխինվալիի օկուպացված տարածքների բնակիչները կարող են առանց ռուսաց լեզվի և Ռուսաստանի պատմության իմացության քաղաքացիության դիմում ներկայացնել։
Փաստաթղթի համաձայն՝ այդ բնակիչները կարող են դիմել Ռուսաստանի՝ տեղում գործող այսպես կոչված դիվանագիտական ներկայացուցչություններին։
Բացի այդ, նրանք, ովքեր արդեն բնակվում են Ռուսաստանում, կարող են դիմել Ռուսաստանի ՆԳՆ տարածքային մարմնին՝ իրենց բնակության վայրի համաձայն։