Ախալցիխեի շրջանում կորած երիտասարդները գտնվել են

Ախալցիխեի շրջանում կորած երիտասարդները գտնվել են

Մայիսի 20-ին, Ուրավելի մոտակայքում կորած երիտասարդները հայտնաբերվել են Քուրդոսանի լեռան տարածքում։ Ախալցիխեի քաղաքապետի ներկայացուցիչ Էմզար Օքրոմելիձեն հայտնել է, որ երիտասարդները բարձրացել էին լեռը, որտեղ նրանց մեքենան փչացել է, և այդ պատճառով չեն կարողացել վերադառնալ գյուղ։

Քուրդոսանի լեռը գտնվում է Ուրավելի գյուղից մոտ 25 կմ հեռավորության վրա։ Այնտեղ բջջային կապ չկա, ինչի պատճառով նրանք չեն կարողացել կապ հաստատել իրենց ընտանիքների հետ։

Ուրավելիում երիտասարդների հետ կապը կտրվել էր մայիսի 19-ից։ Նրանց անհետանալու մասին հայտնի դարձավ այն բանից հետո, երբ երկուսը չեն ներկայացել զինվորական ծառայության։ Երիտասարդները մոտավորապես 20-22 տարեկան են։