Քոբուլեթի քաղաքում հուլիսի 25-31-ը տեղի ունեցավ “Նարնջագույն Քոբուլեթի” միջազգային մրցույթ-փառատոնը, որին մասնակցում էին նաև Նինոծմինդա քաղաքի երաժշտական դպրոցի սաները:
Երաժշտական դպրոցի սաները փառատոնին մասնակցում են ամեն տարի և միշտ վերադառնում են լավ արդյունքներով: Փառատոնին ներկայացված էին 14 երկրի մասնակիցներ: Նինոծմինդայից մասնակցում էին անհատական համարներով Գոռ Տերտերյանը, Արսեն Աղջոյանը և Մարկլեն Ղարսլյանը, ովքեր դհոլի վրա նվագեցի. “Շուշի” ստեղծագործությունը, ինչպես նաև “Ուրախ երեխաներ” տրիոն “Ղվինո կախուրո” երգով, իսկ Ելենա Մկրտչյանը հանդես եկավ “Թամամ աշխարհ” պարային համարով:
Ինչպես մեզ հետ զրույցում նշեց երաժշտական դպրոցի տնօրեն Վարդուհի Փութուլյանը, ժյուրիին դուր եկան մեր ներկայացրած բոլոր համարները:
Հանդիսատեսը հիացմունքով ընդունեց Մարկլեն Ղարսլյանի ելույթը, ով ճանաչվեց լավագույնը, իսկ ամենահետաքրքիրը ճանաչվեց “Ուրախ երեխաներ” տրիոյի ելույթը:
Բոլոր մասնակիցները ստացան առաջին կարգի դիպլոմներ, իսկ երաժշտական դպրոցի ներկայացրած կազմը և Մարկլեն Ղարսլյանը ստացան առաջին կարգի մեդալներ:
Ճանապարհածախսը հոգացել էր Նինոծմինդայի մունիցիպալիտետի գամգեոբան, իսկ ապրուստի ծախսերը` մասնակիցների ծնողները:
Մանրամասները ստորև տեղադրված նյութերում.
Անահիտ Զալալյան