Արմավիրում 22-ամյա որդին սպանել է հորը

Արմավիրում 22-ամյա որդին սպանել է հորը

Այսօր՝ մայիսի 22-ին, առանձնակի դաժանությամբ սպանություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն տեղեկություններ են ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Մովսես Խորենացի փողոցի 40 շենքի բնակարաններից մեկում սպանություն է տեղի ունեցել: 

Ինչպես դեպք վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը նշված բնակարանի դուռը բացելու համար դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:  

Փրկարարները, բացելով տան դուռը, մուտքի մոտ՝ հատակին, հայտնաբերել են տղամարդու մարմին, արնանման հետքեր:  

Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Դեքպի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշում էին. 

«Առավոտյան իմացանք, որ նման դեպք է տեղի ունեցել, երբ տեսանք, որ շենքի մոտ լիքը քրեական, ու համայնքային ոստիկաններ, պարեկներ ու հետո նաև քննիչներ են ժամանել: 

Մի քանի րոպե հետո փրկարարներն եկան, դուռը բացեցին ու հատակին տեսանք տանտիրոջ արնաշաղախ դին: 

Ճիշտ ասած՝ չէինք էլ իմանում՝ ով ա սպանությունը կատարել, բայց հետո իամցանք, որ մեր Էջմիածնի քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկները իմաացել են, որ նա գնացել է ինչ-որ կամրջից իրեն ցած նետի ու սաղ պարեկները, քրեական ու համայնքային ոստիկանները Էջմիածնի կամուրջներն էին ստուգում, ու դրան զուգահեռ Էջմիածնից տեղեկությունը փոխացնել էին Երևանի պարեկներին , «Ավանգարդ» հյուրանոցային համալիրի անվտանգության աշխատակից Համբարձումյանը «Հաղթանակ» կամրջի վրա նկատում են մի տղամարդու, ով անցել է կամրջի վտանգավոր եզրագիծը, էդտեղ էլ Երևանի պարեկները կարողանում են բռնել նրան, ացնկացնել անվտանգ վայր և տեղում պարզվում է , որ սպանվածի տղան է, ով հենց ինքն էլ սպանել է հորը: 

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ սպանվածը 65-ամյա Գրիգոր Գ.-ն է, իսկ սպանություն կատարողը սպանվածի 22-ամյա որդին Վաղինակ Գ.-ն է: 

Նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չի հրապարակվում:

Ամբողջական հոդվածը SHAMSHYAN.com ալիքում:



Opinion, pooling and voting