Վրաստանի բանկը սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար

Վրաստանի բանկը սահմանափակումներ է սահմանել Ռուսաստանի քաղաքացիների համար

Վրաստանի Բանկը սահմանափակումներ է մտցրել այդ բանկի քարտեր ունեցող Ռուսաստանի քաղաքացիների՝ հաճախորդների համար։ Մայիսի 21-ից նրանք այլևս չեն կարող գնել 300 եվրոյից ավելի արժողությամբ ապրանքներ։

«Վրաստանի բանկը կատարել է և շարունակում է կատարել Միացյալ Նահանգների, Եվրամիության և Միացյալ Թագավորության կողմից սահմանված պատժամիջոցների պահանջները», – «Պիրվելի» հեռուստաընկերությանը հայտնել են Վրաստանի բանկում։

Ռուսական լրատվամիջոցները նշում են, որ սահմանափակումը կազդի «Վրաստանի բանկի» հաճախորդների՝ աշխարհի ցանկացած վայրում գրանցված ռուսների վրա։

Telegram-ի ալիքներում Ռուսաստանի քաղաքացիները հաստատում են, որ նմանատիպ հաղորդագրություն են ստացել Վրաստանի բանկի հավելվածում։