105 երեխաներ իրենց ամառային արձակուրդի մի շաբաթը անցկացրին Նինոծմինդա քաղաքի կրթամշակութային կենտրոնի ճամբարում:
Ճամբարի փակման արարողությունը տեղի ունեցավ օգոստոսի 6-ին: Մի շարք երգեր, բանաստեղծություններ, որոնք երեխաները սովորել էին յոթ օրվա ընթացքում, ներկայացրին իրենց ծնողներին և ուսուցիչներին:
Ճամբարի նպատակն էր երեխաների կրթական և մշակութային զարգացումը: Ճամբարի ծախսերը հոգացել էր Հայ օգնության միությունը:
Տարբեր երկրներից ժամանած լիդերները յոթ օր աշխատեցին երեխաների հետ, ում օգնեցին մունիցիպալիտետի ակտիվ երիտասարդները, կրթամշակութային կենտրոնի տարբեր դասընթացների մասնակիցները, ինչպես նաև ուսանողներ և կամավորներ:
Հայ Օգնության Միության նախաձեռնությամբ նմանատիպ ճամբարներ բացվել են նաև Ծալկայում, Ախալքալաքիում և Ախալցիխեում:
Գարուշ Արզումանյան