
Նինոծմինդայի Գոգոլ և Կարլ Մարքս փողոցներում 10 օրից ավել տևած ջրի արտահոսքի խնդիրը վերջապես լուծվել է։
Վրաստանի միացյալ ջրամատակարարման Նինոծմինդայի մասնաճյուղի ղեկավար Արկադի Կվատաշիձեն NOR-ի հետ զրույցում նշեց, որ վերանորոգման աշխատանքները կատարվել են այսօր։ Ջրի արտահոսքը տեղի է ունեցել ջրատարի վթարի հետևանքով:
Նշենք, որ Կարլ Մարքս փողոցում արտահոսքը շարունակվում էր ավելի քան տասը օր՝ առաջացնելով անհարմարություններ բնակիչների համար և հնարավոր վնաս ենթակառուցվածքներին։
Հարկ է նշել, որ NOR ռադիոկայանը բազմիցս անդրադարձել է Նինոծմինդայի տարբեր փողոցներում ջրատար համակարգի խափանումների և ջրի արտահոսքի դեպքերին:
Տեսանյութ՝