
Ուկրաինան ռուսական գերությունից վերադարձրել է 390 մարդու։ սա ավելի մեծ փոխանակման առաջին մասն է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«1000-ը 1000-ի դիմաց փոխանակելու վերաբերյալ համաձայնագրի առաջին մասը կյանքի է կոչվել։ Այս համաձայնագիրը ձեռք է բերվել Թուրքիայում կայացած հանդիպման ժամանակ, և կարևոր է այն ամբողջությամբ իրականացնել։ Այսօր՝ 390 մարդ։ Շաբաթ և կիրակի օրերին մենք ակնկալում ենք, որ փոխանակումը կշարունակվի», – գրել է Զելենսկին։
Ռազմագերիների հետ վարվելակերպի Ուկրաինայի համակարգող շտաբի հայտարարության համաձայն՝ գերությունից ազատ են արձակվել 270 զինծառայող և 120 քաղաքացիական անձ։