Նինոծմինդայում նշվեց Վրաստանի անկախության օրը

Նինոծմինդայում նշվեց Վրաստանի անկախության օրը

Այսօր՝ Մայիսի 26-ին Նինոծմինդայի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ համերգային ծրագիր՝ նվիրված Վրաստանի անկախության օրվան։ Որտեղ ներկայացվեցին ազգային պարեր և երգեր։

Այս միջոցառումը կազմակերպվել էր Նինոծմինդայի մշակույթի կենտրոնի կողմից։

Միջոցառմանը մասնակցում էին պարի համույթները, Հեշտիայի պարային համույթը, ինչպես նաև Նինոծմինդայի երաժշտական դպրոցի սաները։

Ունկնդրելու էին եկել բնակիչները, պետական կառույցների աշխատակիցներն ու պաշտոնյաները։

Առաջին անկախ Վրաստանի Դեմոկրատական Հանրապետությունը գոյություն ունեցավ երեք տարի՝ մինչև 1921 թվականի փետրվարը, երբ Կարմիր բանակի ստորաբաժանումները մտան Վրաստան՝ հաստատելով խորհրդային իշխանություն։

1922-ից 1991 թվականներին Վրաստանը ԽՍՀՄ-ի մաս էր կազմում։ Երկրի անկախությունը վերականգնվեց 1991 թվականին մարտի 31-ին. այս հարցի շուրջ անցկացվեց համազգային հանրաքվե, որը հաստատեց անկախության ուղղությամբ ընթացող ընթացքը։ Ապրիլի 9-ին, հանրաքվեի արդյունքների հիման վրա, Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Վրաստանի պետական անկախության վերականգնման մասին օրենքը։

Հարկ է նշել, որ Վրաստանի առաջին ժողովրդավարական կառավարությունը՝ Նոե Ժորդանիայի գլխավորությամբ, 1918 թվականի մայիսի 26-ին հռչակեց երկրի անկախությունը։