
Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ Իսպանիայում՝ Սևիլիա քաղաքի հնագույն հատվածում գտնվող Ալկասարի պատմական ամրոցը լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով։
Աշխարհի տարբեր վայրերում Վրաստանի դեսպանությունների կազմակերպմամբ սկսվել է անկախության օրվա տոնակատարությունը։ Վրաստանի դիվանագիտական առաքելությունները նշում են այս օրը տարբեր միջոցառումներով։
Անկախության օրը Վրաստանի դեսպանությունների կազմակերպմամբ նշվում է աշխարհի ավելի քան 50 քաղաքում։
Ազգային տոնի կապակցությամբ, Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյի գլխավոր տեսարժան վայրը՝ Քրիստոսի արձանը, արդեն լուսավորվել է Վրաստանի դրոշի գույներով։