
Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը հրամայել է քրեական գործ հարուցել և հետաքննություն սկսել Վրաստանում «Թբիլիսիի բացօթյա» համերգի ժամանակ Ռուսաստանի դրոշի պղծման հետ կապված միջադեպի կապակցությամբ։
«Նա հրամայել է հետաքննություն սկսել Ռուսաստանի պետական դրոշի պղծման փաստի առթիվ <…>, [նա հրամայել է] հարուցել քրեական գործ այս փաստի առթիվ՝ մեղավորներին օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու նպատակով», – ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հայտարարության մեջ։
Գործը վերաբերում է վրացի երգիչ Էրեկլե Գեցաձեին, ով Թբիլիսիի բացօթյա երաժշտական փառատոնի համերգի ժամանակ բեմ է նետել Ռուսաստանի դրոշը, այն խցկել տոպրակի մեջ և ձևացրել, թե միզում է դրա վրա։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ իրավապահ մարմինները կգնահատեն վրացի երգչի գործողությունները։
Ռուսական լրատվամիջոցները հիշեցնում են, որ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի համաձայն՝ պետական զինանշանի կամ պետական դրոշի պղծումը նախատեսում է մինչև մեկ տարի ազատազրկում։