Հայաստանի և Վրաստանի միջև հնարավոր է գործարկվի զբոսաշրջային գնացք

Հայաստանի և Վրաստանի միջև հնարավոր է գործարկվի զբոսաշրջային գնացք

Հարավային Կովկասի երկաթուղին և Վրաստանի երկաթուղին համաձայնության են եկել, որ Երևան–Բաթումի–Երևան միջազգային ուղևորատար գնացքը կսկսի երթևեկել հունիսի 14-ից։

Հայկական կողմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ չեխական «Գեպարդ Էքսպրես» ընկերությունը տարածաշրջանում զբոսաշրջային գնացքի գործարկման ծրագիր ունի։

Նրանց փոխանցմամբ՝ նախագծի նպատակը եվրոպացի զբոսաշրջիկների գրավումն է և նրանց հնարավորություն տալը՝ միաժամանակ բացահայտելու Հարավային Կովկասի երկու երկրների մշակութային, պատմական և բնական տեսարժան վայրերը։

Այդ գաղափարը քննարկվել է Երևանում կայացած հանդիպման ընթացքում, որտեղ Հայաստանի և Վրաստանի երկաթուղիների ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև երկաթուղային համագործակցության խորացման հարցերը։

Ինչպիսին կլինի զբոսաշրջային երթուղին։

«Գեպարդ Էքսպրես»-ի ծրագրի համաձայն՝
զբոսաշրջային գնացքը երեք օր կշարժվի Հայաստանի տարածքում,
իսկ հաջորդ վեց օրերը՝ Վրաստանի տարածքում։

Այս 9-օրյա զբոսաշրջային փաթեթը եվրոպացի ճանապարհորդներին հնարավորություն կտա ամբողջովին ծանոթանալու ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի մշակութային, պատմական և բնական տեսարժան վայրերին։

Բաց աղբյուրներում հասանելի տեղեկատվության համաձայն՝ չեխական զբոսաշրջային ընկերությունը հիմնականում տուրեր է կազմակերպում Մոզամբիկում և Հարավային Կորեայում։