Օգոստոսի 6-ին հրդեհվել է Մեծ Խանչալի գյուղի բնակիչ Հովհաննես Կաջոյանին պատկանող 500 հակ խոտի դեզը: Տանտիրոջ խոսքով՝ հրդեհն առաջացել է 15:00-ի սահմաններում և արդյունքում վառվել է 10 տոննա խոտ:
Հրդեհի պատճառ է դարձել ուժեղ քամին, որը ծխնելույզից տարածված կայծը գցել է խոտի դեզի վրա: Բնակիչների խոսքով՝ հրդեհն առաջինը նկատել են հարևանները, տեղեկացրել տանտիրոջը և անմիջապես զանգահարել Հրշեջ ծառայություն: Հրշեջները և համագյուղացիները համատեղ ջանքերով հանգցրել են կրակը:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հրշեջ ծառայությունը անցկացրել է համապատասխան միջոցառումներ կրակը հանգցնելու ուղղությամբ:
Գարուշ Արզումանյան