
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Թորիա գյուղում բնակիչները սեփական ուժերով և միջոցներով վերանորոգում են գյուղի ծիսական տունը։ Նախաձեռնությունն ամբողջությամբ իրականացվում է համայնքի կողմից՝ տեղացի և արտասահմանում բնակվող թորիացիների համատեղ մասնակցությամբ։
Օրեր առաջ NOR ռադիոկայանի լրագրողները այցելել էին գյուղ և ծանոթացել աշխատանքների ընթացքին։ Գյուղի բնակիչներից մեկը նշեց, որ տարիներ առաջ ստեղծվել է հատուկ համայնքային ֆոնդ, որը նպատակ ունի աջակցել գյուղի զարգացման նախաձեռնություններին։
Վերանորոգման աշխատանքները սկսվել են 2024 թվականի հունիս ամսից։ Բնակիչները հենց իրենք են ցանկություն հայտնել բարեկարգել ծիսական տունը։
Հարկ է նշել, որ «Օգնություն գյուղին» ծրագրով հատկացված գումարով գյուղացիների հետ համատեղ որոշվել է ցանկապատել և բարեկարգել երեխաների համար նախատեսված խաղահրապարակը։