Ուջմանայի մարզադահլիճի կառուցման համար բյուջեից հատկացվել է գումար արդեն երկրորդ անգամ

Ուջմանայի մարզադահլիճի կառուցման համար բյուջեից հատկացվել է գումար արդեն երկրորդ անգամ

Այս տարի Ուջմանա գյուղում սպորտային մարզադահլիճի կառուցմանը Նինոծմինդայի մունիցիպալիտետի բյուջեից հատկացվել է 359,500 լարի։ Սկզբնական գումարը, որը մրցույթով նախատեսված էր, կազմում էր 380,000 լարի։ Մրցույթը հայտարարվել էր այս տարվա ապրիլի 15-ին, իսկ մայիսի 7-ին հայտնի դարձավ, որ մրցույթում հաղթել է Ախալքալաքից «Գոլդ» ընկերությունը։ Աշխատանքները նախատեսված է ավարտել պայմանագիրը կնքելուց հետո 32 շաբաթվա ընթացքում։

Նշենք, որ սա առաջին գումարը չէ, որ հատկացվել է այս գյուղի մարզադահլիճի կառուցման համար։ 2024 թվականին նույն նպատակով բյուջեից հատկացվել էր 42,000 լարի, իսկ աշխատանքները իրականացրել է «Մարգար» ընկերությունը Ախալքալաքից՝ 38,883 լարիի շրջանակում։ Ինչպես տեղեկացնում են Ուջմանա գյուղի բնակիչները, անցած տարվա գումարով դրվել է հիմքը նոր սպորտային դահլիճի շինարարության համար։