Հեշտիա գյուղի եկեղեցու բակում կառուցվում է կրթամշակութային երիտասարդական կենտրոն Կարդինալ Աղաջանյանի պատվին:
Կրթամշակութային կենտրոնը կառուցվում է քահանա Տեր Անտոն Անտոնյանի հովանու ներքո, իսկ ֆինանսական հովանավորը ՛՛Կարիտաս՛՛ կազմակերպությունն է:
Կենտրոն կարող են հաճախել ոչ միայն Հեշտիա գյուղի, այլ նաև հարակից գյուղերի երիտասարդները: Կրթամշակութային կնետրոնում անցկացվելու են կրոնի, ձեռագործության, երգի, պարի և համակարգչի դասեր:
Կենտրոնի բացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբեր ամսին:
Նյութը պատրաստել է Նոր ռադիոյի կամավոր Մարտին Արոյանը