Օգոստոսի 5-ին Նինոծմինդա քաղաքի Մշակույթի կենտրոնում Արտյոմ Կիրակոզովի անվան դրամատիկական թատրոնը ցուցադրեց կատակերգական ՛՛Ամեն ինչ սկսվեց խաչբառից՛՛ ներկայացումը:
Կատակերգության մեջ ներկայացված էր հասարակ մարդկանց, գուշակների և արկածախնդիրների կյանքը:
Թատերական ներկայացման մուտքը անվճար էր: Այն ցուցադրվեց Վրաստանի Ազգային փոքրամասնությունների
առաջնորդների խորհրդի նախագծի շրջանակներում՝ ՄԱԿ-ի վրաստանյան ասոցիացիայի աջակցությամբ:
Նախագծի նպատակն է էթնիկ փոքրամասնությունների մշակութային զարգացումն ու ինտեգրումը:
Մանրամասների մասին մեզ տեղեկացրեց Վրաստանի Ազգային փոքրամասնությունների
առաջնորդների խորհրդի ներկայացուցիչ Միխայիլ Այդինովը.
Գարուշ Արզումանյան