Նինոծմինդայում խմելու ջրի անտեղի կորուստը շարունակվում է

Նինոծմինդայում խմելու ջրի անտեղի կորուստը շարունակվում է

Նինոծմինդայի Սպանդարյան Աբովյան փողոցի բնակիչները արդեն երկու օր է ահազանգում են ջրի արտահոսքի խնդիրների մասին։ Բնակիչների փոխանցմամբ՝ այս խնդիրը շարունակում է մնալ չլուծված։

Բնակիչի փոխանցմամբ՝ արդեն դիմել է Վրաստանի միացյալ ջրամատակարարման գրասենյակի Նինոծմինդայի մասնաճուղ, սակայն դեռևս ոչ մի գործողություն չի իրականացվել խնդրի լուծման համար։

Այսօր NOR ռադիոկայանի լրագրողները նույնպես ականատես եղան, որ Սպանդարյան Աբովյան փողոցի խաչմերուկի մայթից, բնակելի տան մոտ ջրի արտահոսք է, որը լցվել է նաև բնակելի տարածք։

Հարկ է նշել, որ այս նույն փողոցում նախկինում ևս արձանագրվել են նմանատիպ խնդիրներ, որոնք սակայն հետագայում լուծվել են ջրամատակարարման մասնաճյուղի աշխատակիցների կողմից։

Այս խնդրի առնչությամբ տեղեկություն ստանալու նպատակով NOR ռադիոկայանը դիմեց Վրաստանի միացյալ ջրամատակարարման տարածաշրջանային գրասենյակ, այնտեղից էլ հրաժարվեցին տեղեկություն հայտնել ասելով որ իրենք իրավասու չեն հարցազրույց տալ։

Հիշեցնենք, որ վերջերս նմանատիպ խնդիր էր առաջացել Նինոծմինդայի մեկ այլ թաղամասում։ Արդյունքում Գոգոլի և Կարլ Մարքսի փողոցներում ջրի արտահոսքը շարունակվել էր ավելի քան 10 օր։

Տեսանյութ․