Այսուհետև կանայք չեն վարձատրվի դեկրետային արձակուրդի համար

Այսուհետև կանայք չեն վարձատրվի դեկրետային արձակուրդի համար

2006 թվականի օգոստոսի 25-ի որոշման մեջ տեղ գտած փոփոխությունների համաձայն՝ 2017 թվականի հուլիսի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը իրավաբանական անձինք Սոցիալական ապահովության գործակալության կողմից չեն վարձատրվի դեկրետային արձակուրդի համար:

Հանրային իրավունքի իրավաբանական անձանցից դեկրետային արձակուրդի համար վճարվում էին մշակութային, մարզական, կրոնական, գիտական, կրթական ոլորտի և մասնավոր կազմակերպությունների աշխատակիցները:

Եթե կինը հղի է, ծնել է երեխա կամ ցանկանում է որդեգրել այն, իրավունք ունի 730 օրով արձակուրդ գնալ, որից 183 օրվա համար նրան վճարում են: Իսկ եթե կինը դժվար ծննդաբերություն է ունեցել կամ ծնել է 1-ից ավելի երեխա, ապա նա վճարվում է 200 օրվա համար: Դեկրետային արձակուրդը տրվում է մինչ ծննդաբերությունը կամ ծննդաբերությունից հետո: Մինչև 1 տարեկան երեխա որդեգրելու դեպքում դեկրետային արձակուրդ տրվում է 550 օրվա համար, որից կինը վարձատրվում է 90 օրվա համար:

Դեկրետային արձակուրդ չի տրվում այն դեպքում, երբ հիվանդանոցային թերթիկի ժամկետից 6 ամիս ժամանակ է անցել և երեխայի որդեգրմաան պարագայում դատարանի որոշումից անցել է 6 ամիս ժամանակ: Դեկրետային արձակուրդի համար Սոցիալական ապահովության գործակալության կողմից կնոջը վճարվում է ոչ ավելի քան 1000 լարի գումար:



Opinion, pooling and voting