Նինոծմինդա քաղաքից դեպի Սաթխա գյուղ տանող ճանապարհին առկա էին խոշոր փոսեր, որոնք խոչընդոտում էին երթևեկությանը և վնաս էին պատճառում մեքենաներին։
Այժմ մասամբ վերանորոգվել է միայն Սաթխա գյուղ տանող ճանապարհը, աշխատանքները իրականացնում է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը։ NOR ռադիոկայանի լրագրողները «Ջավախավտոգզա» ՍՊԸ մենեջեր Գիորգի Ինասարիձեի հետ հարցազրույցի ժամանակ տեղեկացան, որ վերանորոգման աշխատանքները լինելու է մինչև Փարվանա գյուղ։