Օրլովկայից Սպասովկա գյուղ տանող ճանապարհի “դար ու փոսերը”

Օրլովկայից Սպասովկա գյուղ տանող ճանապարհի “դար ու փոսերը”

Օրլովկայից Սպասովկա գյուղ տանող ճանապարհը գտնվում է վատ վիճակում, ինչը հաճախ հանգեցնում է մեքենաների վնասմանը։ Նշենք, որ տվյալ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներն ավարտվել են 2023 թվականի հոկտեմբերի 12-ին։ Աշխատանքները իրականացրել է «Ջավախավտոգզա» ընկերությունը՝ հաղթելով մրցույթը 1 623 000 լարիով։

Սպասովկա գյուղի գյուղապետ Մերաբ Նիքելաձեի խոսքով՝ Նինոծմինդայի ուղղությամբ ճանապարհի երկայնքով անցկացվել են ջրագծեր, ինչի հետևանքով ասֆալտը մասամբ վնասվել է։ Նա նաև հավելել է, որ վերանորոգման աշխատանքներն արդեն սկսվել են։