Սկսվել են Չափաև փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Սկսվել են Չափաև փողոցի ասֆալտապատման աշխատանքները

՛՛Ջավախք-ԱվտոԳզա՛՛ ճանապարհաշինական ընկերությունը սկսել է Նինոծմինդա քաղաքի Չափաև փողոցի ասֆալտապատման աշխատանքները:

Ընկերության ղեկավարի տեղակալ Գեորգի Ինասարիձեի խոսքով՝ ներկայումս անցկացվում է ճանապարհի մաքրում և հողի հավասարեցում: ՛՛Այս փողոցի ասֆալտապատման հիմնական դժվարությունը կայանում է նրանում, որ փողոցը ավելի բարձր է, քան բնակիչների տները, այդ պատճառով ձգտում ենք ճանապարհի մակարդակը իջեցնել և հավասարեցնել տների մակարդակին՛՛:

Ասֆալտապատման նախագիծը ֆինանսավորվում է Տարածաշրջանային զարգացման հիմնադրամի կողմից: Ճանապարհի 250 մետր հատվածը ասֆալտապատելու համար հատկացված է 96, 431 լարի գումար:

Գարուշ Արզումանյան



Opinion, pooling and voting