
Վրաստանի բջջային սարքերի շուկայում առաջատարությունը դեռևս պահպանում է Samsung ընկերությունը՝ 2024 թվականին զբաղեցնելով 35.5% շուկայական բաժին։ Սակայն, ինչպես նշվում է Վրաստանի Հաղորդակցությունների հանձնաժողովի տարեկան զեկույցում, այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.8%-ով։
Մինչդեռ Apple-ը շարունակում է ամրապնդել իր դիրքերը՝ գրանցելով 2.2% աճ և հասնելով 22% շուկայական բաժնի։ Այս տվյալները վկայում են այն մասին, որ բրենդների միջև մրցակցությունը սրվում է՝ օգտատերերի նախապատվությունները փոխվում են ժամանակի ընթացքում։
Բրենդային դասակարգման հաջորդ հորիզոնականներում են՝
Այս տվյալները ցույց են տալիս, որ որոշ բրենդներ՝ հատկապես Microsoft/Nokia-ն և Huawei-ն, կորցնում են իրենց դիրքերը շուկայում, իսկ առաջատար խաղացողները՝ Samsung-ը և Apple-ը, շարունակում են պայքարել առաջատարի կոչման համար։