Խվիչա Կվարացխելիան «Պարի Սեն-Ժերմենի» հետ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող

Խվիչա Կվարացխելիան «Պարի Սեն-Ժերմենի» հետ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող

Խվիչա Կվարացխելիան Չեմպիոնների լիգայի եզրափակչում գրավեց Միլանի «Ինտերի» դարպասը, գոլ խփելով նպաստեց ՊՍԺ-ի համոզիչ 5-0 հաղթանակին և պատմություն կերտեց. նա դարձավ երկրորդ վրացի ֆուտբոլիստը Կախա Կալաձեից հետո, որը հաղթեց Եվրոպայի ամենահեղինակավոր ակումբային մրցաշարը և առաջինը, որը գոլ խփեց եզրափակչում։

Չնայած Խվիչան մայիսի 24-ին՝ Ֆրանսիայի գավաթի եզրափակչից առաջ, իրեն վատ էր զգում և բաց էր թողել խաղը, Լուիս Էնրիկեն, այնուամենայնիվ, վրացի ֆուտբոլիստին ընդգրկեց մեկնարկային կազմում։

ՊՍԺ-ն հիանալի սկսեց եզրափակիչը. հենց Կվարացխելիան էր նախաձեռնել հարձակումը, որը շարունակեցին Ֆաբիան Ռուիզը և Վիտինիան, իսկ Աշրաֆ Հակիմին, Դեզիրե Դյուեի փոխանցումից հետո, 12-րդ րոպեին առաջ մղեց պարիզցիներին։

18-րդ րոպեին Կվարացխելիան փորձեց ինքն էլ գոլ խփել. նա արագ հակագրոհի ժամանակ նշակետում վերցրեց դարպասը, բայց փոքր ինչ վրիպես։ Շուտով ՊՍԺ-ն տարբերությունը դարձրեց երկու գոլ։ Խվիչան նույնպես հիանալի խաղաց երկրորդ գոլի դրվագում՝ նա կրկին սկսեց հակագրոհը, և վերջում Դեզիրե Դուեն Ուսման Դեմբելեի փոխանցումը գոլի վերածեց։

Խաղակեսի վերջում Կվարացխելիան երկու անգամ հարվածեց դարպասի ուղղությամբ և անհանգստացրեց Ինտերի դարպասապահ Զոմմերին, բայց չկարողացավ գոլ խփել։

Ընդմիջումից հետո Ինտերը ակտիվացրեց գրոհները, բայց ֆրանսիացիները դեռևս վերահսկում էին խաղը։ Երկրորդ խաղակեսի սկզբում Կվարացխելիան փորձեց երկու անգամ գոլ խփել ձախ եզրից և երկու անգամ էլ վրիպեց։

Ամեն ինչ որոշվեց 63-րդ րոպեին՝ արագ հակագրոհի ժամանակ Դեզիրե Դուեն, որը դարձավ խաղի հերոսը, դուբլ ձևակերպեց և հաշիվը դարձրեց 3:0։ Նման իրավիճակում Ինտերը գործնականում ոչ մի հնարավորություն չուներ խաղը փրկելու։

Դրանից հետո Խվիչա Կվարացխելիան գոլ խփեց միլանյան թիմի դեմ՝ Ուսման Դեմբելեի փոխանցումից հետո նա մենակ խաղաց դարպասապահի հետ և հաշիվը դարձրեց 4:0։ Սա Չեմպիոնների լիգայի եզրափակիչների պատմության մեջ առաջին «վրացական» գոլն է։

87-րդ րոպեին «Ինտերի» դեմ հինգերորդ գոլի հեղինակը փոխարինման դուրս եկած Սամի Մայուլուն էր, ով գրանցեց խաղի վերջնական հաշիվը։

Նաև հարկ է նշել, որ Չեմպիոնների լիգայի եզրափակչում, Խվիչա Կվարացխելիան հաղթեց Հենրիխ Մխիթարյանին այսպես կոչված կովկասյան դերբիում։ Հայ կիսապաշտպանը տարիներ շարունակ համարվում է կովկասյան ամենահաջողակ ֆուտբոլիստներից մեկը՝ իր կարիերայի ընթացքում նվաճելով և՛ Եվրոպա լիգան (Մանչեսթեր Յունայթեդի հետ), և՛ Կոնֆերենս լիգան (Ռոմայի հետ), չնայած ամենահեղինակավոր ակումբային տիտղոսը՝ Չեմպիոնների լիգայի գավաթը, նրա հասանելիության սահմաններից դուրս մնաց։

Պարի Սեն Ժերմենը պատմության մեջ առաջին անգամ նվաճեց Չեմպիոնների լիգան։ Թիմը նախկինում մեկ անգամ խաղացել էր եզրափակչում, 2020 թվականին պարիզցիները պարտվեցին Մյունխենի «Բավարիային»։

1tv.ge