
Այսօր հունիսի մեկն է, երեխաների պաշտպանության միջազգային օրը, և այս օրվա առթիվ Նինոծմինդայի շրջանի Ժդանովական գյուղում տեղի ունեցավ մեծ միջոցառում, որտեղ երեխաները հանդես եկան պարով, երգով և ուրախությամբ։ Միջոցառման կազմակերպիչները գյուղի ներկայացուցիչ Հովսեփ Անտանոսյանը և ուսուցչուհի Հայաստան Սիմոնյանն էին։ Միջոցառմանը երեխաները պատրաստել էին տարբեր քաղցրավենիքներ և հյութեր, գյուղի ներկայացուցիչը իր հերթին երեխաներին հյուրասիրեց պաղպաղակ։
Միջոցառմանը ելույթ ունեցան մանկապարտեզի երեխաները և դպրոցի տարբեր դասարաններ, իսկ տարբեր աշակերտներ ստացան փոկրիկ մրցանակ իրենց գեղեցիկ ելույթի համար, կազմակերպեցին տարբեր խաղեր։
Գյուղի Ներկայացուցիչ Հովսեփ Անտանոսյանը շնորհակալություն հայտնեց Հայաստան Մարկոսյանին ընկերակցելու և կազմակերպեկու համար և բոլոր նրանց, ովքեր ներկա գտնվեցին միջոցառմանը։
Երեխաների պաշտպանության միջազգային օրը նշվում է ամեն տարի հունիսի 1-ին, հաստատվել է 1949 թվականին Փարիզում Կանանց միջազգային դեմոկրատական ֆեդերացիայի կողմից։ Տոնը առաջին անգամ նշվել է 1950 թվականին։