Փոքր Խանչալի գյուղում նշվեց «Կաթնապուրը»

Փոքր Խանչալի գյուղում նշվեց «Կաթնապուրը»

Հունիսի 1-ին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Խանչալի գյուղում նշվեց «Կաթնապուրի» տոնը կամ «Ծաղկետոնը», այն Համբարձման տոներից է և խորհրդանշում է գյուղացիների աշխատանքների ավարտը։

Տոնի նախորդ կիրակի օրը գյուղի ազապները՝ աղջիկ-տղա դաշտերից յոթ գույնի ծաղիկներ են հավաքում, որոնցից փնջեր են կապում և բաժանում գյուղի բնակիչներին ու իրենց սիրելիներին։ Ծաղկեփունջը զարդարում են խաչաձեւ և այլ կերպ կոչում «Ծաղկամեր»:

Գյուղացիները այս տոնը նշում են հունիս ամսվա առաջին կիրակի օրը։ Տոնի արմատները գալիս են Արևմտյան Հայաստանից։ Այս օրը կազմակերպում են զբոսանք, ուխտագնացություն գյուղի սուրբ սարը՝ Թևաթորոս մատուռ: Այնուհետև գյուղի կենտրոնում հավաքվում են բոլոր գյուղացիները և պարում ավանդական պարը՝ քոչարին։

«Կաթնապուրը» նշվում է ավելի քան 200 տարի՝ հայերի Ջավախք գալուց ի վեր։

Տեսանյութ․