
Ռուսաստանի Բրյանսկի մարզում գնացքը դուրս է եկել գծերից կամրջի պայթեցման հետևանքով, այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։ Կա 7 զոհ, 66 վիրավոր։
Արտակարգ դեպքը տեղի է ունեցել գնացքի վրա ավտոմոբիլային կամրջի կոնստրուկցիաների փլուզումից հետո, երբ այն անցնում էր դրա տակով։
Վթարի հետեւանքների վերացման աշխատանքներին ներգրավվել է շուրջ 180 մարդ եւ 60 միավոր տեխնիկա: