Մաքուր է այնտեղ, որտեղ ոչ միայն մաքրում են, այլ նաև չեն կեղտոտում

Մաքուր է այնտեղ, որտեղ ոչ միայն մաքրում են, այլ նաև չեն կեղտոտում

Օգոստոսի 7-ին Նինոծմինդա քաղաքի “PITA” երիտասարդական կենտրոնը անցկացրեց Խոջաբեկի անտառի մաքրման աշխատանքներ:

Կենտրոնի ակտիվիստները 1 ժամվա ընթացքում անտառի փոքր տարածքից հասցրին հավաքել 10 պարկ աղբ: Ակտիվիստները նմանատիպ ակցիաներ հաճախ են կազմակերպում: Այս տարածքը ևս նրանք նախկինում մի քանի անգամ մաքրել են:
Աղբի խնդիրը ակտուալ է Նինոծմինդայի մունիցիպալիտետում, քանի որ բնակիչները չեն հավաքում իրենց հետևից և շպրտում են աղբը ուր պատահի:

՛՛Մարդիկ չեն հարգում մեր աշխատանքը: Մենք առանց օգնության չենք կարող մաքրել ամբողջ անտառի տարածքը: Ըստ այդմ մենք որոշել ենք հաջորդ ակցիայից առաջ դիմել գամգեբելիին և օգնություն խնդրել՛՛,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդական կենտրոնի ծրագրերի համակարգող Իրինա Ղարսլյանը:

Ակցիայի մասնակիցները պատրաստել էին մի շարք պաստառներ՝ մաքրություն պահպանելու մասին կոչերով ու լոզունգներով:

Անահիտ Զալալյան



Opinion, pooling and voting